Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթ
Վոկալ
Հունիսի 6-14, 2017


Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո
Ջուն-Սան Պարկ

Միրան Վոպոտիչ

Ռիտա Սարգսյան
Հայաստանի Հանրապետության Նախագահի Տիկին
Պատվավոր նախագահ
Ջոնաթան Ֆրիման-Էթվուդ

Միխայիլ Շվիդկոյ

Կարեն Խաչատրյան

Կոնստանտին Օրբելյան
Ժյուրիի նախագահ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005թ-ին: Հիմնադիր Սերգեյ Սմբատյանը, ով առ այսօր գլխավորում է կոլեկտիվը որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, միավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների, ում աշխատասիրությունն ու նվիրվածությունը, կյանքի ուղու ճիշտ ընտրության գիտակցումը և նպատակաուղղվածությունը կարճ ժամանակահատվածում ապահովել են կոլեկտիվին երաժշտասեր հասարակության ընդունելություն և միջազգային ճանաչում: 2008թ-ին բարձր վարպետության և արդի երաժշտության տարածման համար ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնել է պետական կարգավիճակ:

Նվագախումբը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Երաժիշտները ներկայացել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Իտալիայի, Լիբանանի, Ավստրիայի, Իսպանիայի և շատ այլ երկրների հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան համերգասրահ և Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beaux-Arts (Բրյուսել), Մյուզիքֆերեյն (Վիեննա), Մադրիդի Թագավորական թատրոն և այլն: Նվագախումբը մասնակցել է Մոսկովյան Զատկի (Մոսկվա/ Ռուսաստան), YOUNG.EURO.CLASSIC (Բեռլին/Գերմանիա), Kultursommer Nordhessen (Կասսել/Գերմանիա), Young.Classic.Wratislavia (Վրոցլավ/Լեհաստան), Բրուքներֆեստ (Լինց/Ավստրիա)  և մի շարք այլ միջազգային փառատոների, բազմիցս հանդես է եկել որպես հեղինակավոր միջազգային միջոցառումների պաշտոնական նվագախումբ՝ Արամ Խաչատրյանի անվան մրցույթ (2007թ-ից մինչ օրս), Musica Riva փառատոն(2013թ., Ռիվա դել Գարդա/ Իտալիա), Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների 9-րդ մրցույթ (2014թ., Ֆոշան/Չինաստան) և Al Bustan փառատոն(2014թ., 2015թ., 2016թ. Բեյրութ/Լիբանան) և այլն:

Երիտասարդական նվագախումբը սերտ ստեղծագործական հարաբերություններ ունի բեմի աշխարհահռչակ վարպետներ Վալերի Գերգիևի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վլադիմիր Սպիվակովի, Մաքսիմ Վենգերովի, Դենիս Մացուևի, Վադիմ Ռեպինի, Վահագն Պապյանի, Բորիս Բերեզովսկու և այլ նշանավոր արվեստագետների հետ:

Նվագախումբն անընդմեջ հանդես է գալիս նոր ծրագրերի նախաձեռնություններով, այդ թվում՝ բարեգործական: 2010թ-ից Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո անց է կացվում Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը, իսկ 2013թ-ից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի է կոչվում ամենամյա Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը: Երիտասարդական նվագախումբը շարունակաբար իր հանդիսատեսին է ներկայացնում հետաքրքիր համերգաշարեր, այդ թվում՝ Hollywood Non-Stop, Cartoon Non-Stop, «Ճանապարհորդություն դեպի...», «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիպում է կոմպոզիտորներին» և այլն: Հատկանշական է նաև «Վարպետը կերտում է վարպետներ» մշտական շարքը, որի շրջանակներում երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասերով հանդես են գալիս իրենց գործի մեծանուն վարպետները, այդ թվում՝ Վալերի Գերգիևը, Զախար Բրոնը և շատ այլոք: 

Երիտասարդական նվագախումբն անդամակցում է երաժշտական աշխարհում մեծ հեղինակություն վայելող մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Ազգայիներիտասարդականնվագախմբերիեվրոպականֆեդերացիային (EFNYO, 2009թ.) և  Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիային (International Artist Managers’ Association- IAMA, 2013թ.):

Նվագախմբի լայն երկացանկն ընդգրկում է դասականից մինչև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2011թ-ին Sony ձայնագրման ստուդիայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ թողարկել է անդրանիկ Music is the answer ձայնասկավառակը, որում ընդգրկվել են Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի և Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները: